Նորություններ

Երեխաների առցանց անվտանգությունը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունն է

Երեխաների առցանց անվտանգությունը՝ մեր ընդհանուր պատասխանատվությունն է

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը հերթական հանդիպումն է անցկացրել Արարատի երիտասարդական կենտրոնում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են երեխաների և դեռահասների կողմից համացանցի անվտանգ օգտագործման կարևորությունը, առցանց միջավայրում առկա հնարավոր ռիսկերը, անձնական տվյալների պաշտպանության և թվային պատասխանատվության հիմնական սկզբունքները։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև արհեստական բանականության միջոցով ստեղծվող և տարածվող խարդախություններին, ինչպես նաև Deepfake տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվող կեղծ բովանդակությանը և դրանցից պաշտպանվելու հիմնական միջոցներին։

Անվատանգ թվային միջավայրի ձևավորումը սկսվում է գիտելիքից, իրազեկվածությունից և ճիշտ վարքագծից։

Լուսանկարներ

Սեղմեք լուսանկարի վրա՝ մեծացնելու համար