Նորություններ
«Երեխաների առցանց պաշտպանություն» (19.05.2023)
Մայիսի 19֊ին Արտաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի Օպերատորների Միության նախաձեռնությամբ մեկնարակած «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը  ծնողների և ուսուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց՝
- երեխաների առցանց պաշտպանության կարևորությունը,
- առցանց հանդիպող խնդիրները, - անհատական տվյալների տեսակները,
- հիմնական հասկացությունները,
- տվյալների մշակման սկզբունքները:

Սեմինարը վարեցին Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակներում նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։