Նորություններ

Երեխաների Առցանց Անվտանգության Խնդիրները Քննարկել Են ՀՕՄ ԵՒ ԲՏԱ Նախարարությունը

Ապահով համացանցի միջազգային օրը՝ փետրվարի 7-ին, կայացել է «Երեխաների առցանց անվտանգությունը» թեմայով քննարկում։   Այն նախաձեռնել էր «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ։


Ներկայացվել են երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև ՀՕՄ-ի և Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների  ծրագրերը։ 


Նպատակը պետական, մասնավոր ու միջազգային կառույցների ներուժի ճիշտ համադրումը և երեխաների առցանց անվտանգության ապահովման ուղղությամբ՝ հետագա գործողությունների նախանշումն է։


Հանդիպմանն անդրադարձել են կիբերհանցագործությունների հիմնական տեսակներից երխաներին զերծ պահելու միջոցներին ու կարևորել առցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը։ 

Լուսանկարներ

Սեղմեք լուսանկարի վրա՝ մեծացնելու համար