Նորություններ
Հանդիպում Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոցում (13.02.2024)
Երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ իրազեկող միջոցառումները շարունակվում են։ 

Փետրվարի 13-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոց֊ի հրավերով տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը խոսեցին երեխաների առցանց անվտանգության, կիբերտիրույթում առկա խնդիրների և դրանցից պաշտպանվելու կանոնների մասին։

Հանդիպմանը ներկա էր դպրոցի 7֊9-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։