Հայաստանի օպերատորների միությունը նախաձեռնել է հանիպումների շարք՝ «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակում։
Մայիսի 18-ին, Արտաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցում կայացել է հերթական հանդիպումը։
Դպրոցի ծնողներին և ուսուցիչներին Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրել են երեխաների առցանց պաշտպանության կարևորությունը։ Մանրամասնել են առցանց հանդիպող խնդիրները, անհատական տվյալների տեսակները, տվյալների մշակման սկզբունքները: