Նորություններ

Ընդլայնվում Է Երեխաների Առցանց Անվտանգությունն Ապահովողների Շրջանակը

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ապրիլի 6-ին հանդիպել են Էջմիածնի «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի աշակերտներին և նրանց ծնողներին։ 


Հանդիպման թեման էր «Ծնողների դերը երեխաների առցանց անվտանգության հարցերում», նպատակը՝ երեխաների առցանց անվտանգության ապահովմանը գործնականորեն մասնկցող շրջանակի ընդլայնումը։ 


«Առցանց անվտանգությունը՝ հատկապես երեխաների անվտանգությունը, շատ կարևոր է։ Համընդհանուր արձագանք է պահանջում։ Իրազեկման նման հանդիպումներով փոձում ենք նորանոր մարդկանց ներգրավել գործընթացում՝ իրենց իսկը անվտանգության համար»,-տեղեկացրել է Քրիստինե Գյոնջյանը։

Լուսանկարներ

Սեղմեք լուսանկարի վրա՝ մեծացնելու համար