Նորություններ
Հինգ տարվա արդյունավետ համագործակցություն՝ հանուն ոլորտի մրցունակ մասնագետների (06.07.2026)

Այսօր այդ համագործակցության արդյունքները տեսանելի են․ ՀՊՏՀ բազմաթիվ շրջանավարտներ և ուսանողներ հաջողությամբ աշխատում են Օպերատորների միության անդամ ընկերություններում՝ զբաղեցնելով տարբեր մասնագիտական և ղեկավար պաշտոններ։


Այսօր Օպերատորների միությունը, որպես համալսարանի գործընկեր, պատիվ ունեցավ մասնակցելու ՀՊՏՀ ավարտական պաշտոնական արարողությանը։ Միջոցառման ընթացքում Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը հանդես եկավ ողջույնի և շնորհավորանքի խոսքով՝ ընդգծելով կրթության, բիզնեսի և մասնագիտական համայնքի համագործակցության կարևորությունը՝ որպես երկրի մրցունակ և նորարարական ապագայի հիմնասյուն։


Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա մաղթեց նրանց վստահ քայլերով մուտք գործել աշխատաշուկա, չվախենալ մեծ նպատակներից, շարունակաբար զարգանալ և իրենց գիտելիքներով ու նախաձեռնողականությամբ ձևավորել Հայաստանի թվային ապագան։


Օպերատորների միությունը շարունակելու է ընդլայնել համագործակցությունը բուհերի հետ՝ աջակցելով կրթության և աշխատաշուկայի միջև ամուր կապի ձևավորմանը, երիտասարդ մասնագետների մասնագիտական կայացմանը և հեռահաղորդակցության ոլորտի մարդկային ներուժի զարգացմանը։


Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում վստահ քայլեր դեպի նոր հաջողություններ։