Հայտարարություններ
«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ի գրանցումը հայտարարում ենք բացված (10.03.2026)

«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը ոլորտային միջոցառումների շարք է, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային և տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին։ Միջոցառման նպատակն է ձևավորել բաց և արդյունավետ հարթակ՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարական լուծումները և թվային ապագայի ձևավորման մարտահրավերները։


Շաբաթվա ընթացքում նախատեսվում են պաշտոնական բացման միջոցառում, բարձր մակարդակի կլոր սեղան քննարկումներ, թեմատիկ աշխատաժողովներ, ոլորտային կազմակերպություններ այցելություններ, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգությանն ու երիտասարդների ներգրավմանը նվիրված նախաձեռնություններ։


«Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը նպատակ ունի խթանել մասնագիտական երկխոսությունը, ամրապնդել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը և նպաստել հեռահաղորդակցության ոլորտում նոր գործընկերությունների ձևավորմանը։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։


Գրանցվելու և ծրագրին ծանոթանալու համար այցելեք՝
www.telecomweek.am


Կազմակերպիչ՝
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ

Աջակից՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն