Նորություններ
Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց "Մարդակենտրոն մոտեցում թվային փոխակերպմանը" թեմայով առցանց միջոցառմանը (11.03.2024)
Մարտի 11֊ին Հայաստանի Օպերատորների Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը որպես բանախոս հանդես եկավ  "Մարդակենտրոն մոտեցում թվային փոխակերպմանը" թեմայով առցանց միջոցառմանը, որն իրականացվում էր առաջիկայում Ժնևում կայանալիք UNECE տարածաշրջանի կայուն զարգացման վերաբերյալ տարածաշրջանային ֆորումին ընդառաջ:

Առցանց հանդիպումը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու այս ոլորտում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և շահագրգիռ կողմերի կողմից իրականացվող մի շարք նախաձեռնությունների արդյունքները։ Քննարկվեցին Եվրոպայում մարդակենտրոն թվային փոխակերպման նախագծերի մի շարք կոնկրետ օրինակներ՝ այդ թվում Հայաստանի Օպերատորների Միության կողմից իրականացված ծրագրերը՝ Հայաստանում ինտերնետ հասանելիության ապահովում գյուղական համայնքներում, համայնքային ցանցերի կառուցում, երեխաների առցանց անվտանգությանն առնչվող տարատեսակ միջոցառումների նախաձեռնում և իրականացում, ազգային և միջազգային մակարդակով համագործակցություն և փորձի փոխանակում։