Նորություններ
Բրյուսելում կայացել է Համացանցի կառավարման վերաբերյալ եվրոպական երկխոսությունը (EuroDIG) (29.05.2026)

Մայիսի 26-27-ը Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց համացանցի կառավարման վերաբերյալ եվրոպական երկխոսությանը (EuroDIG)։ Միջոցառումը տեղի ունեցավ Բրյուսելում` Կարլոս Մեծի Եվրոպական հանձնաժողովի շենքում, և կազմակերպվել էր EURid-ի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Միջոցառումը նվիրված էր եվրոպական բարձր մակարդակի տիրույթի 20-ամյակին։ Հիմնական թեման էր «Ինտերնետ կառավարման նոր դարաշրջանը»: Մասնակիցները քննարկեցին եվրոպական թվային ինքնավարության ամրապնդումը, երրորդ կողմի տեխնոլոգիաներից անկախությունը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը, ինչպես  նաև օնլայն հարթակում երեխաների անվտանգության ապահովման հարցերը:

Հատուկ ուշադրություն էր դարձվել երիտասարդ սերնդի դերին թվային քաղաքականության ձևավորման և անվտանգության միջոցների մշակման գործում։ EuroDIG-ը բաց համաեվրոպական հարթակ է, որը համախմբում է պետությունների, ՏՏ ոլորտի, քաղաքացիական հասարակության և տեխնիկական մասնագետների՝ ինտերնետի կառավարման խնդիրների վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումների համար: Այն գործում է ՄԱԿ-ի Գլոբալ ֆորումի (IGF) հետ սերտ կապի մեջ:

Միջոցառման վերաբերյալ ավելին մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ www.eurodig.org.