Նորություններ
Կայացավ 6 առանձնահատուկ միջոցառում մեկ անվան տակ՝ N2 համաժողով (11.10.2019)
Կայացավ Հայկական ցանցային օպերատորների առաջին ֆորումը` ArmNOG2019:
«Միասին դեպի թվային ապագա», ահա այն կարգախոսը, որի ներքո առաջին անգամ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ անցկացվեց N2 Forum-ը:
(6 առանձնահատուկ միջոցառում մեկ անվան տակ` ArmNOG2019, ArmIGF, YIGF, «RIPE NCC» բանկային աշխատաժողով, ICANN DNS Forum, ISOC IoT SIG Workshop):
Հակոբ Արշակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին, նշել, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր չէ առանց կապի և թվային ենթակառուցվածքների զարգացման։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բավականին լուրջ տեղ է զբաղեցնում կապի ոլորտում։ Մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում հասանելի է 4G ինտերնետ կապ, սակայն դա բավարար չէ: Հայաստանում նոր ծրագիր կիրականացվի, որով նախատեսվում է բոլոր գյուղական համայնքներն ապահովել օպիտակամալուխային կապով։
«Կապի ենթակառուցվածքների դերը մենք բարձր ենք գնահատում, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի առաջանցիկ տեմպերով զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։


Ավելին՝
 https://www.youtube.com/watch?v=KO_7liborsU&feature=youtu.be&fbclid=IwAR313haMiHTNJl3x9MXEYbMfpWKtYhngfEHpHe_29S1sCmM-cISCEsYyHgw