Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ (29.09.2023)
Սեպտեմբերի 28-ին կայացավ Հայաստանի օպերատորների միության անդամների արտահերթ հանդիպումը։

  • Հանդիպման առանցքային թեման երկրում ստեղծված իրավիճակի գնահատումն էր։ Միության անդամները քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի վրա իրավիճակի  ազդեցությունը, հնարավոր վտանգները, և հանդես եկան դրանց կանխարգելմանն ուղղված առաջարկներով։ Միության անդամ ընկերությունները միասնականության պատրաստակամություն հայտնեցին՝  սահմանին և Արցախահայությանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ 

  • Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Միության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները՝ օրենսդրական և ոլորտի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները։

  • Քննարկվեցին Միության անդամների միջև հնարավոր համագործակցության եզրերը՝ մասնավորապես ենթակառուցվածքների փոխանակման հնարավորությունները։