Մայիսի 23֊25֊ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացավ Հեռահաղորդակցության միջազգային միության Ապագայի ցանցեր միջազգային ֆորումը (ITU Future Networks Forum), որի նպատակն էր քննարկել ապագայի ցանցերի զարգացման միտումները, պահանջներին համապատասխանության և փոխգործակցության փորձարկումը՝ դիտարկելով տարբեր երկրների օրինակները և լավագույն փորձը:
Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը ևս մասնակցում էր ֆորումին և ներկայացրեց Հայաստանում բիզնեսի և հեռահաղորդակցության ոլորտի թվային փոխակերպման միտումները։
Ֆորումը նախատեսված էր նախարարությունների, կարգավորող մարմինների, հեռահաղորդակցության օպերատորների, համալսարանների և հանրակրթական հաստատությունների, հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրողների, գիտահետազոտական և զարգացման ինստիտուտների, ծրագրային ապահովման մշակողների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների համար: