«Թվային փոխակերպում` կապ վաղվա հետ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի օպերատորների միությունը՝ Միջազգային հեռահաղորդակցության միության, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
Digiweek-ի շրջանակներում կայանալիք համաժողովի առաջին մասում կներկայացվեն թվային փոխակերպման էությունն ու աշխարհը գրաված թրենդները։ Կպարզաբանվի փոխակերպման նշանակությունը աշխարհի և մասնավորապես՝ Հայաստանի համար։ «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» թեմայով կլոր-սեղան քննարկումը կլինի միջոցառման երկրորդ մասում։