Նորություններ
Հանդիպում քննարկում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նորանշանակ նախագահ հետ (11.02.2019)
2019թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ հանդիպում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: «Օպերատորների հայկական միության» տնօրեն Քրիստինե Գյոնջյանը շնորհավորեց Տիգրան Հակոբյանին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ և «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան»-ի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթեց բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համագործակցել ոլորտի խնդիրների նվազեցմանն ու լուծմանն ուղղված ցանկացած նախաձեռնության շրջանակներում: 
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, քննարկվեցին ոլորտին վերաբերվող մի շարք հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց միահամուռ պայքարել՝ ոլորտի խնդիրների լուծման համար: