Նորություններ
ՀՕՄ-ը Կնպաստի Մարզային Հեռուստաընկերությունների Համագործակցությանը (18.01.2023)

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 18-ին տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։ 

Հանդիպման նպատակը մարզային հեռուստաընկերությունների խնդիրների բացահայտումը և լուծման մեխանիզմներ մշակելն էր, ինչպես նաև մարզային հեռուստաընկերությունների միջև փոխգործակցությունը խորացնելը։ 

Հրավիրյալի կարգավիճակով հանդիպանը մասնակցել է նաև Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։ 

Նա իր խոսքում  նշել է.«Նման հանդիպում-քննարկումները նպաստավոր են մարզային հեռուստաընկերությունների, ցանցային օպերատորների համագործակցության ընդլայման համար։ Իսկ Հայաստանի օպերատորների միությունը պատրաստ է կապող օղակ հանդիսանալ՝ ի նպաստ ավելի որակյալ բովանդակության տարածման և հասանելիության  ապահովման»։