Փետրվարի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ՀՕՄ անդամ ցանցային օպերատորների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանը նպաստող մոտեցումների մշակման անհրաժեշտությունը։ Հանձնաժողովի ներկայացուցիչները մեկնաբանել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների գործունեությունը կարգավորող դրույթները։ Որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի դիստրիբյուտորների և օպերատորների միջև աշխատաքների թափանցիկությանն ու հրապարակայնությանը՝ դաշտում ապահովելով մրցակցային մթնոլորտ: