Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ցանցային օպերատորների գործունեությունը կարգավորող օրենքի դրույթները մեկնաբաելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է․ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մշակման ժամանակ հաշվի են առնվել Հայաստանի օպերատորների միության ներկայացրած գրեթե բոլոր առաջարկները: Իջեցվել է տույժերի չափը, թեթևացել՝ լիցենզավորման գործընթացը, սակայն ավելացել է նաև հավելյալ պատասխանատվությունը»։
Նմանատիպ հանդիպումներն այսուհետ լինելու են հաճախական։