Դեկտեմբերի 4-ին կկայանա Հայաստանի ցանցային օպերատորների ArmNOG MeetUp 2026 հանդիպումը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի օպերատորների միությունը։ Հանդիպման հովանավորներն են՝ RIPE NCC և InoRain։ Միջոցառումը կանցկացվի Paris Hotel Yerevanհյուրանոցում (Պապ թագավորի փող., 4/6 շենք)։
ArmNOG Meetup-ը նպատակ ունի համախմբելուՀայաստանի հեռահաղորդակցության և ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտիտեխնոլոգիական զարգացումները, նորարարական լուծումները և արդիական մարտահրավերները, ինչպես նաև խթանելու մասնագիտական երկխոսությունը, փորձիփոխանակումն ու համագործակցությունը։
Միջոցառման շրջանակում նախատեսվում ենքննարկումներ հեռահաղորդակցության կարգավորման, կիբեռանվտանգության և հեռահաղորդակցության ոլորտում նորարարական լուծումների նոր համագործակցությունների հնարավորությունների վերաբերյալ։
Մասնակցության համար ենք գրանցվել հետևյալ հղումով։
Գրանցման վերջնաժամկետը 2026 թվականիդեկտեմբերի 2-ն է։ Տեղերը սահմանափակ են։
Գրանցումների ավարտից հետո Ձեր մասնակցության հաստատումը կուղարկվի էլեկտրոնային փոստով կամ գրանցման ընթացքում նշված հեռախոսահամարով՝ (+374) 60 875555:
