Տեղեկացնում ենք, որ մարտ ամսին RIPE NCC-ի կողմից Երևանում կանցկացվի երկու վերապատրաստման դասընթաց՝ ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ․
- Մարտի 25-26-ը Advanced IPv6 երկօրյա վերապատրաստման դասընթաց, որն ընդգրկում է ցանցային ենթակառուցվածքին առնչվող IPv6 թեմաները:
Advanced IPv6 երկօրյա վերապատրաստման դասընթացում ներառված են ցանցային ենթակառուցվածքին առնչվող IPv6 թեմաները: Թեմաները ներառում են routing protocol-ներ, ինչպիսիք են OSPF կամ BGP, բովանդակության տրամադրում IPv6-ի միջոցով (content delivery over IPv6), մոբայլ ցանցեր, անցումային մեխանիզմներ կամ հոսթ կոնֆիգուրացիայի սցենարներ (transition mechanisms or host configuration scenarios): Դասընթացը նախատեսում է նաև գործնական աշխատանքներ։
Դասընթացին անհրաժեշտ է գրանցվել նախապես։
- Մարտի 27-ին BGP Routing Security մեկօրյա դասընթաց, որը ներառում է BGP protocol-ի անվտանգության տարբեր ասպեկտներ: Մասնակիցը ձեռք կբերի գիտելիքներ և բարձր մակարդակի պատկերացում BGP-ում անվտանգության անհրաժեշտության, նրա առջև ծառացած հիմնական սպառնալիքների և անվտանգության հիմնական միջոցների մասին, որոնք կարող են կիրառվել մեր օրերում: Դասընթացը ներառում է տեսական և գործնական վարժություններ:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է TCP/IP և IP routing-ի լավ իմացություն, routing protocols -ի փորձ (IGP, բայց հիմնականում BGP) և տարբեր BGP routing հարաբերությունների (Peer, Provider, IXP peering, Customer) իմացություն:
Դասընթացին անհրաժեշտ է գրանցվել նախապես։