«2024–2025 թթ․ Հայաստանի օպերատորների միությունը Միջազգային հեռահաղորդակցության միության և այլ գործընկերների հետ համատեղ իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր, որոնք ուղղված են կայուն թվային զարգացմանը, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերում կապի ընդլայնմանը, թվային կրթության խթանմանը և երեխաների առցանց պաշտպանության ապահովմանը։
Աշխատանքները ցույց տվեցին, որ բազմաշերտ համագործակցությունը՝ պետական, մասնավոր և միջազգային կառույցների միջև առանցքային է՝ կայուն արդյունքներ ապահովելու համար: Միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը, ընդլայնել գործող ծրագրերն ու նախաձեռնել նոր նախաձեռնություններ՝ նպաստելով տարածաշրջանի թվային ներառման և զարգացմանը»,- իր խոսքում նշեց Քրիստինե Գյոնջյանը՝ Կապի և թվային տեխնոլոգիաների ենթակառուցվածքների զարգացման արագացման նպատակով գործընկերային հարաբերությունների ձևավորման վերաբերյալ կլոր սեղան քննարկման ընթացքում։

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» խորագրով ֆորումը կարևոր հարթակ է ԱՊՀ երկրների համար՝
- թվային զարգացումը խթանելու,
- կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աջակցելու,
- տարածաշրջանային համագործակցությունն ու փորձի փոխանակումը խորացնելու,
- նոր տեխնոլոգիաների ներդրումն արագացնելու,
- կիբերանվտանգության և թվային էթիկայի հարցերը կարևորելու համար։