Գերարագ զարգացող տեխնոլոգիական դարաշրջանում Երեխաներին սպառնացող վտանգներին համապատասխանաբար արձագանքելու, առկա խնդիրները բացահայտելու, երեխաների առցանց պաշտպանության վերաբերյալ քաղաքականություն մշակելու և թիրախային ծրագրերի իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ Երեխաների կողմից համացանցի օգտագործումը: Այս հարցումը հնարավորություն է հասկանալու երեխաների` վիրտո¬ւալ միջավայրում անցկացրած ժամանակը, նրանց հետաքրքրությունները համացանցում, պատկերացում¬ները առցանց անվտանգության մասին, ծնող-երեխա համագործակցությունը՝ առցանց անվտանգության պահպանման առումով և շատ այլ կարևոր հարցեր։
Հարցումն անցկացվել է Հեռահաղորդակցության միջազգային միության Երեխաների առցանց պաշտպանության գլոբալ ծրագրին Հայաստանի մասնակցության շրջանակներում՝ ՀՄՄ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունների և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Հետազոտության հեղինակն է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն, Հեռահաղորդակցության միջազգային միության Երեխաների առցանց պաշտպանություն ծրագրի փորձագետ Քրիստինե Գյոնջյանը։
Թվային հմտությունների և կարողությունների գնահատում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի համար
Թվային հմտությունների և կարողությունների հետազոտությունը նախաձեռնվել է որպես Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության մի մաս, կարողությունների թեմատիկ առաջնահերթության վերաբերյալ` թվային հմտությունների գնահատման ուղեցույցի մոտեցումների ներդրման միջոցով, որը նախատեսված է ծառայելու որպես համապարփակ գործիք՝ քայլ առ քայլ թվային հմտությունների ազգային գնահատումների համար:
ՀՄՄ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակն աջակցել է հետազոտության իրականացմանը, որն ուղղված է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում թվային հմտությունների պահանջարկի ներկայիս մակարդակի բացահայտմանը, թիրախային խմբի հետ հմտությունների անհամապատասխանության առանձնացմանը, համապատասխան ապագա տեխնոլոգիական միտումների բացահայտմանը: Հարցման արդյունքների հիման վրա պատրաստվել է զեկույց՝ գնահատելու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում թվային հմտություններն ու կարողությունները:
Հետազոտության հեղինակն է «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն, Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետ Քրիստինե Գյոնջյանը