Օգոստոսի 6-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում անցկացվեց ՄԱԿ-ի Երրորդ համաժողովը նվիրված դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին (LLDC3)։
Ելույթ ունենալով Կապի ուղու (Connectivity Track) շրջանակում՝ նա պատմեց «Գյուղական ցանցերի» ծրագրի մասին, որի
Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը որպես հրավիրված խոսնակ, «Թվային ներուժը սահմաններից այն կողմ» կապի վերաբերյալ նիստի շրջանակներում ներկայացրեց Հայաստանում իրականացվող Համայնքային ցանցեր ծրագիրը՝ ուղղված գյուղական համայնքներում կապի հասանելիության ընդլայնմանը։
Ծրագրի շնորհիվ Արարատի մարզի յոթ համայնքներ արդեն ունեն բարձր արագությամբ ինտերնետ՝ հասանելի դարձնելով կապը մոտ 1000 տնտեսությունների, դպրոցների և մշակութային կենտրոնների համար։ Մասնավորապես՝ Շաղափ գյուղի դպրոցում բացվել է ռոբոտաշինության լաբորատորիա, որտեղ մինչ այդ երբեք STEM կրթություն չի իրականացվել։
«Միայն ինտերնետ կապ ապահովելը բավարար չէ։ Պետք է այն զուգակցենք հմտությունների զարգացման և համայնքի ներգրավման հետ։ Միայն այդ դեպքում ինտերնետ կապը կդառնա սոցիալական և տնտեսական զարգացման ուժ», – ընդգծեց Քրիստինե Գյոնջյանը՝ հավելելով, որ Հայաստանը բաց է նոր համագործակցությունների և գործընկերային ցանցի ընդլայնման համար։
ՄԱԿ-ի ՏՀՏ գործակալության (ITU) և Ինտերնետի ընկերակցության հիմնադրամի (Internet Society Foundation) աջակցությամբ իրականցվել են դասընթացներ՝ ընդգրկելով 430-ից ավելի բնակչի, հիմնականում կանանց։ Դասընթացները ներառել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ թվային գրագիտություն, առցանց անվտանգություն, ձեռնարկատիրություն և հաղորդակցման հմտություններ, բիզնեսը թվային հարթակներում և այլն։