Նորություններ
ՀՄՄ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչների այցը Արարատի մարզ (18.12.2024)
Համայնքային ցանցեր ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 18-ին Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը,  Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուն, և նախագծերի ղեկավար Ֆարիդ Նախլին այցելեցին ծրագրի շրջանակներում շահառու համայնքներ Շաղափ, Լուսաշող և Զանգակատուն։

Ծրագրի նախաձեռնողները և աջակիցները ծանոթացան իրականացված աշխատանքներին, հանդիպում ունեցան համայնքների բնակիչների, ուսուցիչների և աշակերտների հետ և զրուցեցին մասնակիցների հետ: Վերջիններս կիսվեցին իրենց տպավորություններով, ինտերնետի ապահովմամբ պամանավորված բացված նոր հնարավորությունների մասին։ Նրանք նաև իրենց գոհունակությունը հայտնեցին ձեռք բերած հմտությունների և գիտելիքների համար, ներկայացրեցին իրենց նախաձեռնությունները և ստարտափ գաղափարները։

Կազմակերպիչները ևս մեկ անգամ արձանագրեցին նմանատիպ ծրագրերի և ինտերնետ հասանելիության կարևորությունը համայնքներում համաչափ զարգացման և տեղում բնակիչների բիզնես գաղափարների զարգացման համար։