Մարտի 26֊27֊ը Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը մասնակցեց Ղազախստանի Աստանա քաղաքում կազմակերպված Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային զարգացման ֆորումին։
Ֆորումի շրջանակներում ներառված Partner2Connect կլոր սեղան քննարկմանը նա հանդես եկավ որպես բանախոս` խոսելով Հայաստանի օպերատորների միության և գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ ՀՀ գյուղական համայնքներում համայնքային ցանցերի կառուցման և ինտերնետ հասանելության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
"․․․Այդ աշխատանքների գլխավոր նպատակը ոչ միայն բնակչությանը նորագույն տեխնոլոգիաներին հասանելի և հաղորդակից դարձնելն է, այլ վերջիններիս միջոցով այդ համայնքների ներուժը բացահայտելը,"- իր խոսքում նշեց Քրիստինե Գյոնջյանը։