Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոշաբաթվա շրջանակներում մարտի 27-28-ը անցկացեց «ՏՀՏ վիճակագրություն և ծառայությունների որակի գնահատում» խորագրով աշխատարան։ Միջոցառման շրջանակներում միջազգային բարձր համբավ և փորձառություն ունեցող բանախոսները մասնակիցներին ծանոթացրին ITU-ի կողմից տարեկան հարցաշարերի միջոցով հավաքագրված ՏՀՏ ցուցանիշներին, վերանայեցին տարածաշրջանի/աշխարհի այլ երկրներում տվյալների հավաքագրման ազգային մոտեցումներն ու մեթոդոլոգիաները և փորձի փոխանակում կատարեցին փորձագետների հետ, ինչպես նաև ուսումնասիրեցին ՏՀՏ ծառայությունների որակի գնահատման գործիքները։
Աշխատարանը կազմակերպվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի կողմից, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ և Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։
Այս միջոցառմանը որպես բանախոս հանդես եկան միջազգային մակարդակում փորձառու մասնագետներ, ինչպիսիք են՝
Ֆարիդ Նախլի, ՀՄՄ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի նախագծերի կոորդինատոր
Վահան Հովսեփյան, RIPE NCC ընկերության համայնքի և հանրային քաղաքականության ավագ խորհրդական
Ալբերտ Տոնեյան, ARMIX հիմնադրամի նախագահ
Պավել Պլյակին, Հեռահաղորդակցության վերահսկման hանրապետական ունիտար ձեռնարկության («БелГИЭ») զարգացման և թվային փոխակերպման վարչության պետ
Ալեքս Սեմենյակա, RIPE NCC համայնքի զարգացման պատասխանատու, տեխնիկական խորհրդատու
Խոսե Լուիս Սերվերա Ֆերրի, ՀՄՄ ՏՀՏ վիճակագրության բաժնի նախագծերի ղեկավար
Նիկիտա Կլիմովիչ, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվականացման նախարարության հեռահաղորդակցության և ռադիոհաճախականության սպեկտրի կարգավորման վարչության խորհրդատու
Ռիինա Վուորիկարի, ՀՄՄ խորհրդատու
Սատտար Ժումասեյտով, Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության ռադիոհաճախականության պետական ծառայության տնօրենի տեղակալ