Մարտի 25-26-ը Երևանում կանցկացվի «Ապագայի կապի տեխնոլոգիաներ» («Технологии связи будущего») խորագրով համաժողով։
ԱՊՀ տարածաշրջանի ազգային տնտեսությունները ենթարկվում են համապարփակ թվային փոխակերպման Հեռահաղորդակցության նոր դարաշրջան բացող, ավելի արագ և ճկուն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։ Համաժողովի ընթացքում կներկայացվեն ժամանակակից տեխնոլոգիաների գործարկման հիմնական ասպեկտները, ինչպես նաև, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինը կարող են օգնել արագացնել նոր ծառայությունների ներդրման գործընթացը՝ ելնելով բնակիչների շահերից:
Միջոցառման նպատակն է ․
• Ծանոթանալ տարբեր տեխնոլոգիաներին և զարգացման հայեցակարգերին, ինչպես նաև շարժական և ֆիքսված կապի ցանցերին
• Իմանալ ժամանակակից և նախորդ սերունդների կապի տեխնոլոգիաների, ներառյալ բջջային, արբանյակային և ֆիքսված կապի հիմնական տարբերությունները
• Ուսումնասիրել աշխարհում նոր տեխնոլոգիաների գործարկման առկա օրինակները
• Հասկանալ, թե ինչպես կառավարությունը և կարգավորող մարմինները կարող են օգնել արագացնել նորի տեխնոլոգիաների և ծառայությունները ներդրումը երկրում։
Համաժողովը կազմակերպվում է Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։
Խոսնակներ՝
Վադիմ Պոսկակուխին, Ubiquitous Wireless LLP տեխնիկական տնօրեն
Կոնստանտին Սավին, IXP խորհրդատվական գործակալության Բիզնես գործընկեր
Ջոն Դեյվիդ Կիմ, թվային փոխակերպման ֆորումի ղեկավար (նախկինում՝ APAC 5G ֆորում) և GSMA հյուսիս արևելյան Ասիայի տարածաշրջանային ղեկավար
Վահան Հովսեփյան, RIPE NCC ընկերության համայնքի և հանրային քաղաքականության ավագ խորհրդական
Դխրուվ Դխոդայ, IETF Internet Architecture Board (IAB)-ի անդամ և SRv6 Operations աշխատանքային խմբի համանախագահ
Դոկտոր Լիանգ Չժան, Huawei-ի օպտիկական տեխնոլոգիաների գծով փորձագետ ՀՄՄ 15-րդ հետազոտական հանձնաժողովում
Արմեն Հունանյան, Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ
Հռիփսիմե Հարությունյան, Starlink-ի մատակարարների ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
Սերոբ Գասպարյան, Starlink-ի մատակարարների ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում
Անցկացման վայրը՝ Holiday Inn հյուրանոց (հասցե՝ Ամիրյան 2, Երևան)
Ամսաթիվ՝ մարտի 25-26, ժամը 09։00-17:30
Մասնակցությունն անվճար է։ Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 20:
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ձեր տվյալները այս հղումով`
https://bit.ly/43ugmby