Մարտի 27-28-ը Երևանում կանցկացվի «ՏՀՏ վիճակագրություն և ծառայությունների որակի գնահատում» («ИКТ-статистика и оценка качества оказания услуг») խորագրով աշխատարան, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ITU-ի կողմից տարեկան հարցաշարերի միջոցով հավաքագրված ՏՀՏ ցուցանիշներին, վերանայել տարածաշրջանի/աշխարհի այլ երկրներում տվյալների հավաքագրման ազգային մոտեցումներն ու մեթոդոլոգիաները և փորձի փոխանակում կատարել փորձագետների հետ, ինչպես նաև ուսումնասիրել ՏՀՏ ծառայությունների որակի գնահատման գործիքները։
Դասընթացը կազմակերպվում է Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի կողմից, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ և Հայաստանի օպերատորների միության աջակցությամբ։
Խոսնակներ՝
Ֆարիդ Նախլի, ՀՄՄ ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի նախագծերի կոորդինատոր
Վահան Հովսեփյան, RIPE NCC ընկերության համայնքի և հանրային քաղաքականության ավագ խորհրդական
Ալբերտ Տոնեյան, Team Telecom Armenia ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ
Պավել Պլյակին, Հեռահաղորդակցության վերահսկման hանրապետական ունիտար ձեռնարկության («БелГИЭ») զարգացման և թվային փոխակերպման վարչության պետ
Ալեքս Սեմենյակա, RIPE NCC համայնքի զարգացման պատասխանատու, տեխնիկական խորհրդատու
Խոսե Լուիս Սերվերա Ֆերրի, ՀՄՄ ՏՀՏ վիճակագրության բաժնի նախագծերի ղեկավար
Նիկիտա Կլիմովիչ, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվականացման նախարարության հեռահաղորդակցության և ռադիոհաճախականության սպեկտրի կարգավորման վարչության խորհրդատու
Ռիինա Վուորիկարի, ՀՄՄ խորհրդատու
Սատտար Ժումասեյտով, Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության ռադիոհաճախականության պետական ծառայության տնօրենի տեղակալ
Անցկացման վայրը՝ Holiday Inn հյուրանոց (հասցե՝ Ամիրյան 2, Երևան)
Ամսաթիվ՝ մարտի 27-28, ժամը 09։00-17:00
Մասնակցությունը հրավերով է։ Մասնակցության հետաքրքրության դեպքում գրել info@operator.am էլ․ փոստին:
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 20: