Նորություններ
Հանդիպում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ (05.02.2024)
Անվտանգ ինտերնետի օրվան ընդառաջ՝ փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի միջնակարգ դպրոցի հրավերով Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը հանդիպում ունեցավ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրեց Միության կողմից երեխաների համար ստեղծված առցանց անվտանգության վերաբերյալ ռեսուրսները, ինչպես նաև բաց քննարկման միջոցով երեխաներին իրազեկեց․
համացանցային անվտանգության կարևորության,  
առցանց հանդիպող խնդիրների,  
անհատական տվյալների պաշտպանության կարևորության,  
կիբերբուլինգի և առցանց խարդախությունների հանդիպելու դեպքում երեխաների կողմից ճիշտ արձագանքման միջոցների, 
մեդիագրագետ լինելու կարևորության մասին:
Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարց-պատասխաններով։ 
Միության կողմից նմանատիպ հանդիպումները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից և կկրեն շարունակական բնույթ։