Նորություններ
Գործնական այց Չինաստան (06.12.2023)
Նոյեմբերի 18-25-ը Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը՝ Հեռահաղորդակցության Միջազգային Միության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի հրավերով, ՀՄՄ Միջազգային հետազոտության, զարգացման և թեստավորման կենտրոնի նախագծային թիմի պատվիրակության կազմում գործնական այցով մեկնել էր Չինաստան։

Այցի նպատակն էր հանդիպել չինացի գործընկերների հետ, ծանոթանալ հեռահաղորդակցության ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին և ստանդարտներին, այցելել թեստավորման լաբորատորիաներ և ամուր գործընկերային հարաբերություններ հաստատել։

Այցը հնարավորություն ընձեռեց Հայաստանի օպերատորների միությանը՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման Հայաստանի փորձով և ծանոթանալ Չինաստանում իրականացվող աշխատանքներին, նորագույն տեխնոլոգիաների թեստավորման գործընթացներին, պիլոտային տեխնոլոգիաներին և նախագծերի ։

Գործուղման մեկշաբաթյա ժամանակահատվածում ITU IRDTC ծրագրի թիմայցելել է 11 լաբորատորիա և անցկացրել բարձր մակարդակի 3 հանդիպում 3 քաղաքներում։

Գործնական այցը մեկնարկեց նոյեմբերի 20֊ին Պեկինում, որի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Չինաստանի ՏՀՏ ակադեմիայի ղեկավար անձնակազմի հետ (CAICT, Chinese Academy of ICT)։ Մասնակիցները շրջայց կատարեցին ակադեմիայում, ծանոթացան հետազոտական ինստիտուտի նորագույն սարքերի էլեկտորմագնիսական դաշտի ազդեցության թեստավորման ժամանակակից լաբորատարիային, իսկ քննարկման ընթացքում ներկայացվեց ինստիտուտի ամբողջական գործունեությունը:    

Շրջայցին հաջորդեց կլոր-սեղան քննարկում պատվիրակությունների անդամների, Չինաստանի ՏՀՏ ակադեմիայի և Հեռահաղորդակցության տերմինալների արդյունաբերության ֆորումի ասոցիացիայի (Telecommunication Terminal Industry Forum Association, TAF) ներկայացուցիչների միջև, որի  ընթացքում ՀՄՄ տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի ղեկավարի կողմից ներկայացվեց միության նախաձեռնությունները, Չինաստանի և Ռուսաստանի միջև 5G/6G տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցությունը և դրա առաջխաղացման թիմի աշխատանքները, տեղի ունեցան բաց քննարկումներ։

Պատվիրակության անդամները ներկայացրեցին ՀՄՄ տարածաշրջանային նախաձեռնությունները, իրենց կազմակերպությունների աշխատանքը և համագործակցության հետաքրքրության շրջանակը:

Գործնական այցի հաջորդ կանգառը Չունցին քաղաքն էր, որտեղ պատվիրակությանն ընդունեցին Չունչին քաղաքի երկու համայնքների ղեկավարները, պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրությունները և համագործակցության հնարավոր շրջանակը։ Չինաստանի ՏՀՏ ակադեմիայի հրավերով նոյեմբերի 22-ին մասնակիցներն այցելեցին ակադեմիայի Արևմտյան մասնաճյուղում տեղակայված կենտրոններ՝ նախատեսված էլեկտրամագնիսական ալիքները չեզոքացնող բազային կայանների և լաբորատորիաների և տարբեր տեսակի IoT սարքերի փորձարկման համար։ 
   
Մասնակիցները եղան նաև Չենդու-Չունցին-Շուանչեն տնտեսական շրջանի արդյունաբերության թվային ակտիվացման բազայում, China Mobile-ի 5G IoT բաց լաբորատորիայում, Չունցին Լիանջան համագործակցային ինովացիոն գոտում, ուսումնասիրեցին ՏՀՏ ոլորտում Չինաստանի ձեռքբերումները, նորագույն տեխնոլոգիաները և մշակված արտադրանքները և համակարգերը,  ինչպես նաև այցելեցին Լիանջանում գտնվող Seres ընկերության՝ AITO բրենդի ներքո ներկայացվող էլեկտրոմոբիլների խելացի գործարան։
Նոյեմբերի 24-ին Huawei ընկերությունը, որպես Հեռահաղորդակցության միջազգային միության Միջազգային հետազոտության, զարգացման և թեստավորման կենտրոնի (ITU IRDTC) գործընկեր, պատվիրակներին հյուրընկալեց Շենժեն քաղաքում գտնվող իր գլխամասային գրասենյակում, որտեղ նրանք շրջայց կատարեցին ընկերության հիմնական լաբորատորիաներում, դեմո գոտիներում և մասնաշենքերում։

Datacom Ինովացիոն լաբորատորիայում ներկայացվեցին R&D անձնակազմի կողմից մշակված IP ցանցի վերջին ձեռքբերումները և նյութերը՝ մալուխների հաղորդունակությունը բարելավելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
 
Darwin Expo սրահում պատվիրակները ծանոթացան բազային կայանի ալեհավաքի, FTTR-ի և օպտիկամանրաթելային նոր ֆիքսված ցանցերի վերջին տեխնոլոգիաների վերաբերյալ: Այստեղ ցուցադրված են  ՏՀՏ շուկայի նորագույն կոմերցիոն տեխնոլոգիաները՝ նախատեսված ինչպես անլար, այնպես էլ ֆիքսված սեկտորների համար:

Այցելությունների շարքը շարունակվեց Huawei-ի՝ Դունգուանում գտնվող Շարժական բազային կայանների Հեռակառավարվող ռադիոմիավորների (RRU) արտադրության խելացի գործարան, որի գործընթացների 90%-ը ավտոմատացված է և իրականացվում է տարբեր տեսակի ռոբոտների կողմից։ Ապա պատվիրակները եղան ընկերության R&D մասնաշենքի գրադարանում, որի նպատակն է նպատակն է ապահովել հանգիստ միջավայր աշխարհի առաջատար գիտնականների համար՝ բացահայտելու նոր պատկերացումներ և լուծելու բեկումնային տեսություններ։

Շենժեն այցն ավարտվեց Autonomous Driving Networks Lab լաբորատորիայում (Ինքնավար ցանցերի լաբորատորիա): Փորձագետները ներկայացրեցին օպտիկական ֆիքսված ցանցերի և բջջային ցանցերի օգտագործման որոշ դեպքեր՝ ցույց տալով AI-ի կիրառման իրական օրինակներ ցանցային մակարդակում։

Չինացի գործընկերների հետ հանդիպումների հիման վրա հնարավոր կլինի ավելացնել նոր առաջադրանքներ IRDTC լաբորատորիայում զարգացող տեխնոլոգիաների փորձարկման վերաբերյալ և ընդհանուր առմամբ ընդլայնել Լաբորատորիայի շրջանակը:

Գործնական այցին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, ՀՄՄ միջազգային հետազոտության, զարգացման և թեստավորման Կենտրոնից, Ռուսաստանի և Չինաստանի առաջատար  տեխնոլոգիական  ընկերություններից և գիտակրթական հաստատություններից։