Նորություններ
Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի ԵՒ Հայաստանի Օպերատորների Միության Միջև Ստորագրվեց Համագործակցության Վերաբերյալ Հուշագիր (03.07.2023)

Հուլիսի 3֊ին Հայաստանի օպերատորների միության, ի դեմս տնօրեն Քրիստինե Գյոնջյանի, և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, ի դեմս ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր, որով կողմերն արտահայտում են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը երկու կողմերի գործունեությանը և մասնագիտացմանն առնչվող գիտագործնական, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով` իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Հուշագրի շրջանակներում համագործակցությունը ենթադրում է. 

  • Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրերի իրականացում, 

  • Ակադեմիայի ուսանողների կառավարչական և գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպմանը աջակցություն,

  • Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,

  • Փոխադարձ հետաքրքրության թեմաներով գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակում,

  • համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և խնդիրների լուծում, 

  • Կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակում,

  • համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանք խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկության տրամադրում:

  • Գործատու-ուսանող կապի ապահովում, Ակադեմիայի շրջանավարտներին Հայաստանի օպերատորների միության անդամ ընկերություններում աշխատանքի անցնելու հնարավորությունների ընձեռում:


Անշուշտ, հուշագրի ստորագրումը լայն հնարավորությունների խթան կհանդիսանա երկու կողմերի, հատկապես՝ ուսանողների համար։