Նորություններ
«Թվային վստահություն և կիբեռանվտանգություն» խորագրով դասընթաց (13.07.2023)

Հունիսի 13-ից հուլիսի 3-ը Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց «Թվային վստահություն և կիբեռանվտանգություն» խորագրով դասընթացը, որի ընթացքում Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը հանդես եկավ դասախոսությամբ «Թվային գրագիտության կարևորությունն արդի աշխարհում» թեմայով։


Դասընթացի նպատակը թվային լուծումների նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելն էր և այնպիսի գիտելիքներ փոխանցելը, որոնք օգտակար կլինեն թվային տեխնոլոգիաների գիտակից օգտագործման և կիբեռհանցագործությունների դեմ ավելի արդյունավետ պայքարի հարցում։ 


Դասընթացի արդյունավետության աստիճանը պարզելու նպատակով ավարտին մասնակիցներին առաջադրվեց թեստ։ Դասընթացի ավարտին 13 ունկնդիրներին տրվեցին վկայականներ։


Դասընթացի արդյունքներից է «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագիրը:


Դասընթացն անցկացվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և «Արփինետ» հեռահաղորդակցական ընկերության նախաձեռնությամբ։

Error

Failed to load: https://operator.am/uploads/posts/2023-07/1689622791_347420958_294627309603283_6461170663591412300_n.jpg,https://operator.am/uploads/posts/2023-07/1689622811_347436203_294627266269954_3265837894788956174_n.jpg,https://operator.am/uploads/posts/2023-07/1689622754_347561833_294627199603294_7569076842569758075_n.jpg,https://operator.am/uploads/posts/2023-07/1689622767_356215324_294627229603291_6676817914090656045_n.jpg,https://operator.am/uploads/posts/2023-07/1689622849_358454412_294618219604192_8508950213558650028_n.jpg