2021 թվականի հոկտեմբերի 28ին Երևանում տեղի կունենա թվային փոխակերպման և թվային կայունության վերաբերյալ միջոցառումների շարք, որը կազմակերպվել էՀեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի օպերատորների միության կողմից։ Միջոցառումը բաղկացած է երկու մասից՝
- «Թվային փոխակերպում՝ կապ վաղվա հետ» ֆորում, որի ընթացքում տեղի կունենան պանելային քննարկումներ՝ թվային փոխակերպման և համընդհանուր իմաստալից կապի վերաբերյալ (Universal meaningful connectivity): Փորձագետները կքննարկեն ազգային և տարածաշրջանային փորձը, մոտեցումները էլեկտրոնային կառավարման և բաց տվյալների քաղաքականության, խելացի քաղաքների և ենթակառուցվածքների, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացման ուղղությամբ՝ թվային անջրպետը կամրջելու համար:
- «Թվային կայունություն. ինչպես պատրաստվել ապագա ճգնաժամերին» կլոր սեղան՝ նվիրված «Հայաստանում թվային ճկունության գնահատման» զեկույցի ներկայացմանը, որը պատրաստվել է ITU-ի փորձագետների կողմից՝ ITU Connect2Recover նախաձեռնության շրաջանակներում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի օպերատորների միության և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում։ Մասնակիցները կքննարկեն զեկույցի առանցքային եզրակացությունները, առկա խնդիրներն ու բացերը և հետազոտության արդյունքների հիման վրա կբացահայտեն հնարավոր գործողություններն ու ոլորտները, որտեղ ITU- ն և ՄԱԿ-ի այլ գործակալությունները կարող են աջակցել Հայաստանի կառավարության՝ հետ-քովիդյան իրականությանը հարմարվելու ջանքերին, ամրապնդել Հայաստանի պատրաստվածությունը, դիմակայունությունը և արձագանքն ապագա ճգնաժամերին։
Վերոնշյալ միջոցառումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով (ֆիզիկական + առցանց): Աշխատանքային լեզուները կլինեն ռուսերեն/հայերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Միջոցառումների օրակարգը կցվում է։
Ներբեռնել ֆորումի օրակարգը՝
Ներբեռնել կլոր սեղանի օրակարգը՝