Հունիսի 6֊7֊ը Երևանում կանցկացվի «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը։
Միջոցառման երկու օրերի ընթացքում ոլորտի մասնագետները աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հայաստանից, Վրաստանից, Ղրղզստանից և Հունաստանից կմիավորեն իրենց ջանքերը` գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:
Գագաթնաժողովի առաջին օրը` հունիսի 6֊ին, կանցկացվի 3 պանելային քննարկում.
Ռազմավարական մոտեցումները հասանելիության խթանման գործում
Այս պանելային քննարկումը կենտրոնանալու է համակարգված ջանքերի և կարգավորող շրջանակների վրա, որոնք լրացուցիչ հասանելիություն և ցանցային լուծումներ են տրամադրում` ինչպիսիք են Համայնքային ցանցերը: Փորձառու մասնագետները տարածաշրջանից և ամբողջ աշխարհից կփոխանակեն իրենց փորձը և մոտեցումները։
Ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ և լուծումներ
Այս պանելային քննարկման ժամանակ մասնագետները կկենտրոնանան ֆինանսավորման այն նորարարական մեխանիզմների վրա, որոնք ստեղծելով և օգտագործելով` հնարավոր կլինի ապահովել հասանելիություն ամենուր:
Տեխնիկական մարտահրավերներ և հնարավորություններ
Աշխարհի բնակչության 1/3֊ը դեռ Ինտերնետ հասանելիությամբ ապահովված չէ։ Մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում, համախմբվում և կառուցում են իրենց սեփական Ինտերնետ կապը` համայնքային ցանցերի, կոոպերատիվների և կապի այլ լրացուցիչ լուծումների միջոցով` ապահովելով հասանելիություն ամենուր։
Նույն օրը նաև տեղի կունենա Համայնքային ցանցերի չեմպիոնների պարգևատրման արարողությունը։ Մրցանակը տրվում է համայնքային ցանցերի կառուցման գործում մեծ ներդրում ունեցած անձանց։
Գագաթնաժողովի երկրորդ օրը` հունիսի 7֊ին, տեղի կունենա կլոր սեղան֊քննարկում` «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն Ինտերնետի խելամիտ օգտագործման ճանապարհով գյուղական համայնքների հզորացման իրենց մոտեցումները։
Բանախոսների և քննարկվող թեմաների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են միջոցառման օրակարգում։