ՀՀ Ազգային ժողովը դիտարկում է տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունները՝ խորհրդարանական լսումներում։ Նպատակը ոլորտին առնչվող բոլոր կողմերի մոտեցումները ճշգրտելը և անհրաժեշտ փոփոխությունները հնարավորինս ամբողջացնելն է։
«Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» լսումներին Հայաստանի օպերատորների միության մոտեցումները ներկայացրել են Միության վարչության անդամներ Արմեն Մուրադյանը, Գևորգ Ենգիբարյանը, Անդրանիկ Մինասյանը, Նարեկ Բաղդասարյանը, տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և իրավաբան Աննա Արզումանյանը: