Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն ու Միության վարչության անդամներ՝ «Արփինետ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը և «Արանեա» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մինասյանը նոյեմբերի 12-ին մասնակցել են Վրացական ցանցային օպերատորների հանդիպմանը։ GEONOG2.0-ում Քրիստինե Գյոնջյանը հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Հայաստանի լայնաշերտ ինտերնետի զարգացման միտումները և մասնակցել «Ցանցային օպերատորների հիմնական խնդիրները» թեմայով պանելային քննարկմանը։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։