Միության վարչության անդամ «Արփինետ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը մասնակցել է Մինսկում կայացած Ինտերնետ կառավարման համաժողովին։
Ինտերնետի զարգացման և կառավարման խնդիրների բացահայտման ու դրանց լուծումների ուրվագծման համար նախանշված այս բաց հարթակը՝ IGF-ը նպաստում է ընդհանուր պատկերացմանը ինտերնետի հնարավորություններն առավելագույնի հասցնելու և առաջացող ռիսկերն ու մարտահրավերները հաղթահարելու մասին։
Միությունն անչափ կարևորում է միության անդամների մասնակցությունը տարածաշրջանային և եվրոպական միջոցառումներին: