Նորություններ
Հայկական Պատվիրակությունը՝ Համայնքային Ցանցերի Եվրոպական Գագաթնաժողովում (16.11.2019)

ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը մասնակցել է հոկտեմբերի 14-15-ը Վրաստանում անցկացված Համայնքային ցանցերի եվրոպական գագաթնաժողովին։

Community Networks European Summit-ին Հայաստանից միջոցառմանը մասնակցել են նաև «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, «Արփինետ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը, «Արանեա» ՍՊԸ տնօրեն Անդրանիկ Մինասյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, «Ինտերնետ հանրություն Հայաստան հատված» ՍՊԸ և «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի պատվիրակները:


 Համայնքային ցանցերի եվրոպական գագաթնաժողովում «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրենին քննարկել է ինտերնետ հանրության ներկայացուցիչների հետ «Համայնքային ցանցեր» ծրագիրը  Հայաստանի հեռավոր համայնքաներին ևս հասանելի դարձնելու և  լայնաշերտ ինտերնետն հասանելիություն ապահովելու հարցերը և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: