N2Forum-ն առաջաին անգամ անցկացվեց Հայաստանում, որի շրջանակներում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, այդ թվում Հայկական ցանցային օպերատորների առաջին համաժողովը։
Այն որպես բանախոսներ մեկտեղել է ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող Հայաստանի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և այլ առաջատար մասնագետների։
«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ վարչության նախագահ Անդրանիկ Մինասյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության առաջնահերթություններն ու նպատակները:
ARMIX հիմնադրամի նախագահ Ալբերտ Տոնեյանը խոսել է Հայաստանի ինտերնետ տրաֆիկի փոխանակման հնարավորությունների մասին։
ICANN-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Դեյվիդ Քոնրադը ներկայացրել է DNS էկոհամակարգի անվտանգությունը։
«Մոբայլ ԱՅԴԻ» նոր նախագծի մասին պատմել են «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ի տնօրեն Լիանա Ավագյանը և նախագծի ղեկավար Անի Ալեքսանյանը։
RIPE NCC հաճախորդների սպասարկման վերլուծաբան Ալյոնա Մուրավսկայի ելույթը եղել է ինչպես է Ինտերնետի հասցեների գիրքը Whois ծառայությունում պահպանելու եղանակների մասին։
Ռոստելեկոմ ընկերության ցանցի մոնիթորինգի և բաժանորդների տեխնիկական աջակցման բաժնի ղեկավար Արթուր Բալասանյանն անդրադարձել է GPON ցանցում IPv6-ի ներդրմանը։
«Հայաստանի դերը որպես տարանցիկ ուղի, Ասիա/Միջին Արևելքից դեպի Եվրոպա» թեմայով խոսել է UCOM ընկերության միջօպերատորական համագործակցության և մեծածախ վաճառքների բաժնի ղեկավար Դավիթ Հայրապետյանը։