Հայտարարություններ
«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական նոր կրթական ծրագիր (22.11.2019)
Հայտարարում ենք «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» անվանումով համատեղ մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկը ՀՊՏՀ-ում։
Նոյեմբերի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի օպերատորների միությունը և «Արփինետ» ընկերությունը Տնտեսագիտական համալսարանում ստորագրեցին համատեղ փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը, համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի կազմմանը և իրականացմանը, ուսանողների փորձառությունների կազմակերպմանը, արդյունավետ համագործակցության հաստատմանը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «Արփինետ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը:
Բուհական կրթության և բիզնեսի մեջ ստեղծել սերտ կապ. սա է այն հիմնական գաղափարը, որը դրված է այս նոր մագիստրոսական ծրագրի հիմքում: Նպատակը մեկն է՝ ուսանողներին տալ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան պրակտիկ գիտելիք ու գործնական հմտություններ:

Մանրամասն տեղեկատվություն ծրագրի մասին՝  https://asue.am/am/news/qualified-new-master-program-in-it-in-business-at-asue?fbclid=IwAR0Z7VI34i8zuOuE4zkH3O_NdzMhMQm3jjutB-xf7b0DVzF3192dotmdkOc