Նորություններ
«էֆ Նեթ» Ընկերության Կառավարման Փորձը Ներկայացվել Է ՀՊՏՀ-ում (17.03.2023)

«Մենեջմենթի հիմունքներ․ արդյունավետ կառավարում» վարպետության դասը նախատեսված էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար։ 


Այն անցկացվել է մարտի մարտի 17-ին։ Հայաստանի օպերատորների միության անդամ «Էֆ Նեթ» ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Ենգիբարյանն ուսանողներին ծանոթացրել է «Էֆ Նեթ» ընկերության կառավարման փորձին ու առանձնահատկություններին, ներկայացրել կարիերա կառուցելու հնարավորությունները։