Օրը՝ Հոկտեմբերի 10. 2019 թ.
Վայրը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց
Օպերատորների միությունն առաջին անգամ կազմակերպում է «Հայկական ցանցային օպերատորների խմբի համաժողով 2019»-ը (Arm NOG 2019), որտեղ տարածաշրջանի տեխնոլոգիական փորձագետները կհավաքվեն քննարկելու ոլորտի հիմնական և գործառնական խնդիրները, կփոխանակեն մտքեր Հայաստանում և տարածաշրջանում ինտերնետը զարգացնելու վերաբերյալ:
Arm NOG 2019- ը տեխնոլոգիական մասնագետներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվել, միասնական մոտեցումներ մշակել Ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման, կայունության և հասանելիության ապահովման վերաբերյալ:
Համաժողովը կազմակերպում է Օպերատորների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:
Arm NOG Forum 2019-ի նպատակն է հնարավորություն ստեղծել Հայաստանի և տարածաշրջանի օպերատորներին կիսվելու իրենց փորձով, քննարկելու ինտերնետ հանրության և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետների ընդհանուր հետաքրքրություններն ու գաղափարները:
Միջոցառման մասնակցությունն անվճար է։ Գրանցվել կարող եք մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը հետևյալ հղումով՝ nog.operator.am
Համաժողովն անցակցվում է N2 համաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-12-ը Մարիոթ Արմենիա հյուրանոցում։ Օրակարգում ներառված են նաև մի շարք միջոցոռումներ, որոնց ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք այցելել www.n2forum.org
Օպերատորների միությունը հանդիսանում է N2 համաժողովի կազմակերպիչ և աջակից:
Մանրամասների համար՝
Web: www.n2forum.org
Facebook page: N2Forum