Նորություններ
Հայկական Ցանցային Օպերատորների Առաջին Համաժողով՝ ArmNOG (16.10.2019)
Հայկական ցանցային օպերատորների առաջին համաժողովը՝ ArmNOG-ն  անցկացվել է Հայաստանի օպերատորների միության կողմից ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:

ArmNOG-ի շրջանակում կայացել է «Ինտերնետը՝ զարգացման համար» թեմայով պլենար քննարկում, որին մասնակցել են Հայաստանի պետական և մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝
 - Սիդհարթա Ռաջան, Համաշխարհային բանկ, թվային զարգացման ավագ մասնագետ,
 - Դեյվիդ Քոնրադը, ICANN, գլխավոր տեխնիկական տնօրեն
 - Նիք Հիրկան, Ինտերնետ հանրություն (ISOC), համայնքների ներգրավման տարածաշրջանային մենեջեր, Եվրոպա
 - Արմեն Հունանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ
 Մոդերատոր՝ Քրիստինե Գյոնջյանը։

Error

Failed to load: https://operator.am/uploads/posts/2019-12/1575638731_72921766_538278906933244_7513050479731933184_o.jpg