Նորություններ
Քննարկում Հայաստանի լայնաշերտ կապի ենթակառուցվածքի վերաբերյալ (23.04.2019)

Ապրիլի 23-ին «ԵՄ-ն թվայնացման համարԼայնաշերտ կապի ռազմավարություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդակցություն Հայաստանի լայնաշերտ կապի ենթակառուցվածքի վերաբերյալորը կազմակերպվել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ:

Քննարկման ընթացքում ներկայացվեցին ՀԲ թվային զարգացման թիմի փորձագետների կողմից իրականացված խորքային զրույցների արդյունքում ստացված տվյալների վերլուծության առաջնային արդյունքները, ինչպես նաև լայնաշերտ կապի զարգացման և կարգավորման ոլորտում ԵՄ ռազմավարություններով և շրջանակային պայմաններով նախատեսված չափանիշները, նորմերը՝ ինչպես ենթակառուցվածների, այնպես էլ ինստիտուցիոնալ և նորմատիվ իրավական դաշտի առումով: 

Ներկայացմանը հաջորդեց Հայաստանի լայնաշերտ կապի զարգացման ուղենիշները և առաջնահերթությունները թեմայով քննարկում, որին մասնակցում էին ինչպես  պետական այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար օպերատորներ և Միությունների ղեկավարներ: