Հայաստանի օպերատորների միության նախաձեռնությամբ և «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիր։
Ծրագիրն ուղղված է Հայաստանի գյուղական և հեռավոր բնակավայրերում լայնաշերտ ինտերնետի հասանելիության ընդլայնմանը, թվային անհավասարության հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը։
Ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության փոքր թվաքանակի, աշխարհագրական առանձնահատկությունների և ենթակառուցվածքների կառուցման բարձր ծախսերի պատճառով լայնաշերտ կապի զարգացումը մասնավոր օպերատորների համար չունի բավարար տնտեսական գրավչություն կամ կայուն բիզնես հիմնավորում։ Այսպիսով, ծրագիրը նպաստում է թվային ենթակառուցվածքների զարգացմանը նաև այն համայնքներում, որոնք հաճախ դուրս են մնում մասնավոր ներդրումների առաջնահերթություններից։
Պետական, մասնավոր և միջազգային գործընկերների համագործակցության շնորհիվ ծրագրի շրջանակում ստեղծվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածք, որը ոչ միայն ապահովում է համայնքների թվային կապակցվածությունը, այլև հիմք է հանդիսանում հեռահաղորդակցության օպերատորների և այլ ծառայություններ մատուցողների ներգրավման համար՝ հնարավորություն տալով նրանց օգտագործել կառուցված ցանցը և իրենց ծառայությունները հասանելի դարձնել համայնքների բնակիչներին։
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծրագրի շրջանակում լայնաշերտ կապի ենթակառուցվածքներ են զարգացվել Արարատի մարզի յոթ գյուղական համայնքներում՝ Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Ուրցալանջ, Վարդաշատ և Զանգակատուն։

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Թվային ենթակառուցվածքների զարգացում
2. Թվային հմտությունների զարգացում
Թվային գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ՝ տարբեր տարիքային խմբերի բնակիչների համար։ Դասընթացների մասնակիցների մեծ մասը կանայք են։
3. Առցանց անվտանգություն
Անձնական տվյալների պաշտպանության, անվտանգ առցանց վարքագծի և համացանցում հնարավոր ռիսկերի ճանաչման հմտությունների զարգացում՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդներին։
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքային ցանցերի զարգացումը միայն ինտերնետ կապի ապահովում չէ։ Այն նոր հնարավորություններ է ստեղծում կրթության, տեղական ձեռնարկատիրության, տեղեկատվության հասանելիության և համայնքային կյանքի զարգացման համար։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ծանոթացեք ծրագրի իրականացման տարբեր փուլերին, համայնքներում կատարված աշխատանքներին, հանդիպումներին և դասընթացներին։




ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ծրագրի մասին պատմող տեսանյութեր, դասընթացների դրվագներ, համայնքների բնակիչների հարցազրույցներ և ծրագրի իրականացման ընթացքը ներկայացնող նյութեր։
ԾՐԱԳԻՐԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ
Ծրագրի մասին պատրաստված հեռուստառեպորտաժներ, հարցազրույցներ և լրատվական հրապարակումներ։ Ներկայացնում ենք ծրագրի լուսաբանումները, որոնք հնարավորություն են տալիս ավելի մանրամասն ծանոթանալու ծրագրի իրականացմանը, համայնքներում կատարված աշխատանքներին և գրանցված արդյունքներին։
Արարատի մարզի 6 բնակավայր ապահովվել է լայնաշերտ ինտերնետով Arma TV, 14.11.2024
Հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար. Arma TV, 28.06.2022
ՀԱՄԱՅՆՔԻ ՁԱՅՆԸ
Ծրագրի ամենակարևոր արդյունքներից մեկը համայնքների բնակիչների կյանքում տեղի ունեցած դրական փոփոխություններն են։ Նրանց կարծիքներն ու փորձը լավագույնս արտացոլում են, թե ինչպես է լայնաշերտ ինտերնետի հասանելիությունն ընդլայնում կրթության, աշխատանքի, հաղորդակցության և տեղեկատվության ստացման հնարավորությունները։
Այս բաժնում կներկայացվեն ծրագրի շահառուների պատմությունները, կարծիքներն ու տեսանյութերը՝ ցույց տալով, թե ինչ նշանակություն ունի թվային կապը գյուղական համայնքների առօրյա կյանքում։
Բնակիչների պատմություններ
Անձնական փորձառություններ այն մասին, թե ինչպես է ինտերնետը փոխել առօրյան, աշխատանքի կամ կրթության հնարավորությունները։
Տեսակարծիքներ և հարցազրույցներՀամայնքի բնակիչների տեսանյութեր և կարծիքներ ծրագրի ազդեցության մասին։
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր բնակության վայրից, պետք է ունենա ժամանակակից թվային ենթակառուցվածքներից և ծառայություններից օգտվելու հնարավորություն։
Ծրագրի փորձը ցույց է տալիս, որ օպերատորների, համայնքների, պետական կառույցների և միջազգային գործընկերների համագործակցությամբ հնարավոր է հաղթահարել թվային հասանելիության խոչընդոտները և ստեղծել կայուն զարգացման մոդելներ։
Հայաստանի օպերատորների միությունը և «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը նպատակ ունեն շարունակել այս փորձի զարգացումն ու նպաստել Հայաստանի այլ գյուղական և հեռավոր բնակավայրերում թվային հասանելիության ընդլայնմանը։
ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԱՋԱԿԻՑՆԵՐ
Հայաստանի օպերատորների միությունը և «Համայնքային ցանցեր» զարգացման հիմնադրամը բաց են համայնքային ցանցերի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների և գործընկերությունների համար։
Հրավիրում ենք հեռահաղորդակցության օպերատորներին և ՏՀՏ ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին օգտվելու ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցված լայնաշերտ կապի ենթակառուցվածքներից և դրանց միջոցով իրենց ծառայությունները հասանելի դարձնելու գյուղական համայնքների բնակիչներին։
Արարատի մարզի ծրագրի համայնքներում արդեն իսկ ծառայություններ են մատուցում Էֆնեթ և Արփինետ ընկերությունները՝ ցույց տալով ստեղծված ենթակառուցվածքի գործնական կիրառման հնարավորությունները։
Կառուցված ենթակառուցվածքից օգտվելու և համագործակցության հնարավորությունները քննարկելու համար խնդրում ենք կապ հաստատել՝ info@operator.am էլեկտրոնային հասցեով։
Միասին կարող ենք կապել ավելի շատ համայնքներ, ընդլայնել ծառայությունների հասանելիությունը և ստեղծել նոր թվային հնարավորություններ։










