Նորություններ
Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչները մասնակցեցին «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին (02.03.2024)
Մարտի 2-ին Հայաստանի օպերատորների միության վարչության անդամ Մարինա Ավետիսյանը և հանրային կապերի պատասխանատու Հայկուհի Գրիգորյանը մասնակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն նախաձեռնությամբ կազմակերպված «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովին։ Վերջինիս նպատակն էր համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն:

Աշխատաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, խմբային աշխատանքներ` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի SWOT վերլուծություն և Հայաստանի ԲՏԱ ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզ, մշակվել են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները,  մտքերի փոխանակում «ԲՏԱ գլոբալ համայնապատկերը և Հայաստանի ներուժը», «Նորարարական միտումները համաշխարհային ԲՏԱ ոլորտում», «Առաջընթացի ուղին. ռազմավարության իրականացում» և մի շարք այլ թեմաներով։

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները համատեղ կազմեցին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ազգային ռազմավարության նախագիծ՝ հագեցած հստակ տեսլականով, իրատեսական նպատակներով և գործնական ծրագրերով: