Կարևորելով երեխաների առցանց անվտանգությունը, Հայաստանի օպերատորների միությունը տարաբնույթ ուսումնական նյութեր է ստեղծել։ Հերթականը՝ տեսահոլովակ է, որտեղ Սարգիսն ու Լիլիթը երեխաների՝ վիրտուալ ընկերները, պարզ և կոնկրետ պատմում են առցանց անվտանգության կարևորության մասին:
Ի՞նչ են և ի՞նչի համար են օգտագործվում գաղտնաբառը և անցակոդը։
Ինչպի՞սի և քանի նիշից պետք է բաղկացած լինի գաղտաբառը։
Որո՞նք են և ինչպե՞ս պահպանել անձնական տվյալները։
Այս և այլ հարցերի պատասխաններ են տրվում տեսահոլովակում։ Այն նաև ուղեկցվում է սուրդո թարգմանությամբ: Պատրաստվել է «Երեխաների առցանց պաշտպանություն» ծրագրի շրջանակում՝ Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությամբ։