Նորություններ
Երեխաների Առցանց Անվտանգությունը Տարաբնույթ Լուծումներ և Համընդհանուր Արձագանք Է Պահանջում (17.02.2023)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն Քրիստինե Գյոնջյանն ապահով համացանցի միջազգային օրը՝ փետրվարի 7-ին, Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրում ներկայացրել են երեխաների առցանց անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ 


«Համացանցից նախորդ տարի օգտվել է աշխարհի բնակչության 66.2%-ը, որից 30%-ը 18 տարեկանից փոքր է: Հատևաբար առաջնային են երեխաների առցանց անվտանգության խնդիրները։ Դրանք տարաբնույթ և համընդհանուր լուծումներ են պահանջում, ինչպես նաև գլոբալ արձագանք»,- ասել է Քրիստինե Գյոնջյանը:


«ՀՀ թվայնացման ռազմավարության և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրերում դիտարկվում են նաև երեխաների առցանց անվտանգության խնդիրները։ Մենք դրանց լուծմանը փորձում ենք հասնել երեխաներին մարտահրավերները տարբերակելու և դրանցից խուսափելու հմտություններ  տալով»,-մանրամասնել է Արշակ Քերոբյանը։