«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվան, ի թիվս այլ երկրների, միացել է նաև Ուզբեկստանը։ Ապրիլի 28-ին Տաշքենդում տեղի են ունեցել միջոցառումներ՝ Հեռահաղորդակցության միջազգային միության և Ուզբեկստանի Տեղեկատվական համակարգերի ու կապի զարգացման նախարարության նախաձեռնությամբ։
Մասնակցելով այդ միջոցառումներին՝ Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը Ուզբեկստանի գործընկերներին ներկայացրել է ոլորտում ունեցած իր հաջող փորձը և հանդես եկել նաև որպես մոդերատոր քննարկումներից մեկի ժամանակ։