Նորություններ
WTDC 2022՝ Հանուն Կայուն Զարգացման (16.06.2022)

Համաշխարհային հեռահաղորդակցության զարգացման համաժողովն (WTDC2022) ընթանում է  Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում։ Հունիսի 6-ին մեկնարկած տասնօրյա միջոցառման կարգախոսն է՝ «Միացնենք հասանելիություն չունեցողներին՝ հանուն կայուն զարգացման»:

WTDC-ը համագործակցության նոր մոդելների և կապի ու թվային լուծումների համար նորարարական մոտեցումներ մշակելու եզակի հնարավորություն է։ Կազմակերպում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը՝ չորս տարին մեկ։ Մասնակցում են բոլոր երկրների պատվիրակները։  

 

Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ՀՕՄ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը՝ մասնակցելով «Partner2Connect» կլոր սեղանին:

WTDC 2022 – ի մասնակիցներին  ողջունել են Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, ՀՄՄ-ի գլխավոր քարտուղար և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:  Լուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը իր ներկայությամբ պատվել է համաժողովն և  «Partner2Connect» ծրագրին աջակցելու պատրաստակամություն հայտնել։